Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Տասնյակ զոհեր Մալայզիայից Ինդոնեզիա ուղևորվող լաստանավի խորտակվելու հետևանքով

Տասնյակ զոհեր Մալայզիայից Ինդոնեզիա ուղևորվող լաստանավի խորտակվելու հետևանքով
03.11.2016 | 08:25

Խորտակվել է Մալայզիայից Ինդոնեզիա ուղևորվող լաստանավը: Ուժեղ քամու հետևանքով նավը բախվել է խութերին և սուզվել: Առնվազն 17 մարդ է զոհվել, Ինդոնեզիայի իշխանություններին հաջողվել է 39 մարդու կյանք փրկել:


Լաստանավը աշխատանքային միգրանտների էր տեղափոխում: Շատ ինդոնեզացիներ աշխատում են Մալայզիայի գործարաններում և պլանտացիաներում: Փրկվածները լրագրողներին ասել են, որ նավի վրա 93 մարդ կար:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ