Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի Իրանի խնդիրները

ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի Իրանի խնդիրները
03.11.2016 | 08:30

ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարծում է, որ ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի երկրի խնդիրները: Ուսանողների հետ հանդիպմանը նա ասել է. «Նրանք, ովքեր ասում են, որ ԱՄՆ-ի հետ մերձեցումը կլուծի մեր խնդիրները, չարաչար սխալվում են։ Կարելի ներկայացնել տասնյակ փաստարկներ՝ ցույց տալու, որ նման դատողությունը սխալ է»,-ասել է Խամենեին և որպես օրինակ բերել ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագրի գծով պարտավորությունների չկատարումը:

«Դա միայն իմ կարծիքը չԷ, մեր բանակցողները ամերիկացիներին համարում են ստախոսներ, որոնք չեն կատարում իրենց խոստումները»,-ընդգծել Է Խամենեին:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ