Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է, Սոտք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է, Սոտք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
03.11.2016 | 14:41

Հայաստանի տարածքում, Երևանում, նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը անցած գիշեր նվազել է 5-7 աստիճանով, նոյեմբերի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ