Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կարևոր են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը՝ միտված տարածաշրջանում խաղաղությանը

Կարևոր են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը՝ միտված տարածաշրջանում խաղաղությանը
03.11.2016 | 14:43

Աշխատանքային այցով երեկ Հայաստանում էր ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթերը։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հայաստանում ամերիկյան դեսպանության փոխանցմամբ, բացի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա տեղում ծանոթացել է հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, հանդիպել է ամերիկացի զինծառայողներին, որ աջակցում են ենթասպաների դպրոցում առաջին անգամ մարտական բուժակների ուսուցման գործին լծված իրենց հայ գործընկերներին: Ուսուցման ծրագիրը մշակվել է ամերիկյան ծրագրի նմանությամբ: Նա այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադի շտաբ և հանդիպել զինծառայողների ու հրամանատարների հետ, որ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո մասնակցել են խաղաղապահ առաքելությունների աշխարհի տարբեր վայրերում:


«ԱՄՆ-ը ու Հայաստանը անվտանգության ոլորտում երկարամյա գործակցություն ունեն, որը խարսխված է հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամության վրա: 21-րդ դարում եվրոպական անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո անչափ կարևոր են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը՝ միտված տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդմանը և ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպայի տեսլականի առաջ մղմանը», - նշել է Քարփենթերը:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ