Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Անկարան շարունակում է Վաշինգտոնին շանտաժել

Անկարան շարունակում է Վաշինգտոնին շանտաժել
03.11.2016 | 14:49

Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կախված են այն հանգամանքից, թե ԱՄՆ-ը կցանկանա Թուրքիայի իշխանություններին հանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Թուրքիայի իշխանությունները կասկածում են պետական հեղաշրջման կազմակերպման մեջ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Ակնհայտ է, որ հեղաշրջման փորձի ետեւում կանգնած էր Գյուլենի կողմնակիցների ահաբեկչական կազմակերպությունը… Մենք ԱՄՆ-ի համապատասխան հաստատություններին ենք փոխանցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ապացույցները՝ նրան վտարելու և Թուրքիա վերադարձնելու պահանջներով»,- «Ռոսիա-24»-ի եթերում հայտարարել է Չավուշօղլուն:


Նրա խոսքով՝ «Թուրքիա Գյուլենի վերադարձը անչափ կարեւոր նշանակություն ունի», այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների համար: «Այժմ Թուրքիայի ժողովրդի շրջանում ԱՄՆ-ի իմիջը բացասական է: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, չնայած ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակում ենք, նրա դաշնակիցն ենք եւ ՆԱՏՕ-ի անդամ: Սակայն քանի դեռ Գյուլենը Թուրքիային չի հանձնվել, մեր ժողովրդի այդպիսի վերաբերմունքը (ԱՄՆ-ի նկատմամբ) կպահպանվի: Եթե նա չվերադարձվի, և մենք այդ մասին բացահայտ ենք հայտարարում, դա շատ բացասական ազդեցություն կունենա Ամերիկայի հետ մեր հարաբերությունների վրա: Սա ամենևին սպառնալիք չէ, պարզապես հիմա այդպիսի մթնոլորտ է»,- նշել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ