Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վարչապետ. Պետք է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկը

Վարչապետ. Պետք է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկը
03.11.2016 | 14:51

Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկը հարկավոր է ընդլայնել՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարություն տալով արդարադատության նախարարությանը:


Նրա խոսքով՝ արդեն մեծ թվով պաշտոնատար անձինք են հայտարարագիր ներկայացնում, բայց կան պաշտոնյաներ, որոնք ցանկում չլինելով, ընդգրկված են խոշոր պետական գնումների ռեեստրում եւ կոռուպցիոն տեսանկյունից վտանգավոր այլ տեսակի գործունեության մեջ:

Այս կապակցությամբ վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարել է 3 շաբաթում առաջարկներ ներկայացնել պաշտոնատար անձանց շրջանակն ընդլայնելու մասին, որոնք պարտավոր կլինեն հայտարարագիր ներկայացնել:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ