Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կարեն Կարապետյան. Ձեր կայքերը ռեվիզիա արեք

Կարեն Կարապետյան. Ձեր կայքերը ռեվիզիա արեք
03.11.2016 | 14:55

Կառավարության գերատեսչությունները պետք է հետեւեն իրենց կայքերին ու թեժ գծերին՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով նախարարներին: «Ձեր կայքերն ու թեժ գծերը ռեվիզիա արեք: Նշեք ձեր գործառույթները ու դրանց կոնկրետ պատասխանատուներին: Որովհետեւ իմ օգնականները, բացի զանգերին պատասխանելուց ու հանդիպելուց, ուրիշ գործ չեն կարող անել: Ռեժիմից դուրս են եկել. ոչ կարող եմ նրանց առաջադրանք տալ, ոչ հանձնարարություն», - ասաց վարչապետը:

Վերջին շրջանում վարչապետի օգնականները ստացել են 2 156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, հարյուրից ավելի հանդիպում անցկացրել: Բայց անգամ եթե ոլորտային խնդիրները ստիպված են լսել վարչապետի օգնականները, նրանք, միեւնույն է, այդ խնդիրները հետո փոխանցում են ըստ գերատեսչությունների: «Եթե ձեր դաշտում ձեր բեռը չվերցնեք, ամբողջը կտեղափոխվի այստեղ, բայց մեկ է՝ այդ հարցերը գալու են ձեզ», - եզրափակեց վարչապետը։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ