Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՈՒկրաինացի հաքերները Պուտինի օգնականի էլեկտրոնային փոստից նամակներ են առգրավել

ՈՒկրաինացի հաքերները Պուտինի օգնականի էլեկտրոնային փոստից նամակներ են առգրավել
03.11.2016 | 23:33

ՈՒկրաինացի հաքերների խումբը պնդում է, թե կարողացել է ներխուժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ առնչվող էլեկտրոնային փոստ՝ առգրավելով բազմաթիվ նամակներ:


«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված նամակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է Մոսկվան անմիջականորեն վերահսկում Դոնեցկն ու Լուգանսկը և քայլեր ձեռնարկում ՈՒկրաինայի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու համար:

Նամակներից մեկին, մասնավորապես, կցված են առաջարկներ ՈՒկրաինայի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, որոնք ավելի ուշ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները ներկայացրել են ուկրաինական ճգնաժամով զբաղվող միջնորդական խմբին:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ