Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարող Եվրամիությունից դուրս գալու գործընթաց սկսել առանց խորհրդարանի հավանությունը ստանալու՝ որոշել է երկրի Բարձր դատարանը:
Կառավարությունը, մինչդեռ, պնդում է, թե բավարար է հուլիսին անցկացված հանրաքվեն, որտեղ ընտրողների մեծ մասը քվեարկեց ԵՄ-ը լքելու օգտին: Թերեզա Մեյի կաբինետն առաջիկայում կբողոքարկի դատարանի որոշումը ավելի բարձր ատյանում: