Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Տաջիկստանում նախագահին վիրավորողները քրեորեն կպատժվեն

Տաջիկստանում նախագահին վիրավորողները քրեորեն կպատժվեն
03.11.2016 | 23:36

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է կառավարության որոշումը, որը քրեական պատիժ է սահմանում երկրի նախագահին վիրավորելու համար: Այսուհետ կարգազանցներին սպառնում է մինչև 5 տարվա կալանք կամ խոշոր տուգանք:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, խորհրդարանը միաձայն ընդունել էր նոր օրենք՝ «ժողովրդի առաջնորդի» մասին և «Խաղաղության ու միասնության հիմնադրի» տիտղոս շնորհել 64-ամյա Ռահմոնին, որ նախագահում է 25 տարի:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ