Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար չեն Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցելու համար

Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար չեն Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցելու համար
03.11.2016 | 23:40

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադաձավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը։
«Երկաթգիծը ծախսատար է, որոշակի առումով ունենք պայմանավորվածություններ, որոնք բավարար չեն ծրագիրը իրականացնելու համար։ Ակնկալիք, որ Իրանը կարող է այդտեղ ներդրում անել, սխալ է, որովհետև Իրանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ դուրս է եկել պատժամիջոցներից և իրեն անհրաժեշտ են միջոցներ՝ նախ իր տնտեսությունը լրիվ վերակառուցելու համար»,- նշեց Շավարշ Քոչարյանը։

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին, մինչդեռ բավարար միջոցներ չունի։ Անդրադառնալով Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցմանը ՝փոխնախարարը նշեց, որ երկաթգիծը կառուցվում է հարթավայրում, որ հեշտացնում է գործը. «Ադրբեջանն իր հատվածն է կառուցում, ավելին` գումար է հատկացնում Իրանին, որ Իրանի հատվածում այն ևս կառուցվի, իսկ մեր դեպքում դեպքում Իրանն իր տարածքինը պիտի կառուցի, մենք՝ մեր»,- ասաց նա։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ