Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանրահայտ հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 1453-ի (Ստամբուլի նվաճում) և 1923-ի (Թուրքիայի Հանրապետության ստեղծում) իրադարձությունները թուրք ժողովրդի համար ունեն նույն նշանակությունը, ինչ՝ 2016 թվականի հուլիսի 15-ի իրադարձությունները (ռազմական հեղաշրջման փորձի տապալում).
«Ես հպարտանում եմ իմ ժողովրդով, որ առանց որևէ զենքի փակեց խռովարարների ինքնաթիռների ու տանկերի ուղին։ Հուլիսի 15-ին Թուրքիայի բնակիչները պաշտպանել են ոչ միայն ժողովրդավարությունն ու իրավական պետությունը, այլև պետության դրած նպատակները։ Ահաբեկչական կառույցներից ոչ մեկը չի կարող ազդել Թուրքիայի 80 միլիոն բնակիչների վրա։ Թուրքիայի տարածքները լեցուն են նրա որդիների ու դուստրերի արյամբ»։