Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայում ձերբակալվել են Դեմիրթաշը և քրդամետ կուսակցության տասնյակ այլ պատգամավորներ

Թուրքիայում ձերբակալվել են Դեմիրթաշը և քրդամետ կուսակցության տասնյակ այլ պատգամավորներ
04.11.2016 | 16:39

Թուրքիայում այսօր ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) երկրի խորհրդարանի շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, Դիարբեքիրի դատարանը ներկայումս վճռում է կուսակցության համանախագահների նկատմամբ կալանք սահմանելու հարցը:


Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ ահաբեկչության գործի քննության շրջանակում քրդամետ օրենսդիրների ձերբակալությունը որևէ իրավական հիմք չունի և «հստակ քաղաքական գործողություն է»: «Ձերբակալությունների նպատակն է հասնել նրան, ինչը իշխող կուսակցությունը չկարողացավ անել երկու տարի առաջ քվեատուփի մոտ, երբ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացավ 5 միլիոնից ավելի քվե»,- շեշտել է կուսակցության խոսնակը:


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մտահոգություն է հայտնել ձերբակալությունների առնչությամբ: Նա Թվիթերում գրել է, որ «ծայրաստիճան անհանգստացած է» տեղի ունեցածով և Անկարայում Եվրամիության դեսպանների հանդիպում է հրավիրելու:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ