Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
05.11.2016 | 11:43

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարգադրել է գերատեսչություն հրավիրել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Թուրք դիվանագետին գերմանական արտգործնախարարություն կանչելը պայմանավորված է Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների գիշերային ձերբակալություններով:


«Ոչ ոք չի վիճարկում ահաբեկչական սպառնալիքին դիմադրելու և զոհերի հանգեցրած զինված հեղաշրջման փորձը հետաքննելու Թուրքիայի իրավունքը: Սակայն դա չպետք է արդարացում լինի ընդդիմությանը լռել ստիպելու համար»,- ասված է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ