Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել

Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել
05.11.2016 | 11:50

Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել Անկարայում՝ տեղեկացնում է ANF գործակալությունը: Հանդիպման պատճառը քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ 15 պատգամավորի ձերբակալությամբ երկրում ստեղծված մտահոգիչ դրությունն է: Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կարևոր որոշումներ կընդունվեն։

Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով։

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ