Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան Գերմանիային զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Թուրքիան Գերմանիային զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին
05.11.2016 | 11:52

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատապարտել է Անկարային ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քննադատությունները՝ որակելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր մտահոգությունն էր հայտնել «Ջումհուրիյեթ» թուրքական ընդդիմադիր թերթի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ և հայտարարել, որ մամուլի ազատության հարցն առանցքային դեր է ունենալու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների ժամանակ։

«Կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում` արդարադատության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց պարտականությունն են համարում կարծիք հայտնել Թուրքիայում ընթացող դատական բոլոր գործընթացների վերաբերյալ։ Երևում է՝ նրանք մոռանում են, որ Թուրքիան անկախ, ինքնավար պետություն է, այնպես, ինչպես Գերմանիան։ Նրանք իրավունք չունեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին։ Նման իրավունք չունի ոչ մի երկիր»,- մեջբերում է նախարարի հայտարարությունը Anadolu գործակալությունը։
Բոզդաղի խոսքով՝ Թուրքիայի դատական համակարգը «անկախ և անկողմնակալ է, Բեռլինում պետք է հասկանան դա»։

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ