Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԽ-ն ողջունում է Մեծ Բրիտանիայի Բարձրագույն դատարանի որոշումը

ԵԽ-ն ողջունում է Մեծ Բրիտանիայի Բարձրագույն դատարանի որոշումը
05.11.2016 | 11:55

Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով բանակցությունների Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆշտադտը ողջունել է Լոնդոնի Բարձրագույն դատարանի որոշումը, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության, հայտնում է BBC-ին:

«Կարևոր է, որ Բրիտանիայի խորհրդարանը ընդգրկված լինի ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում, ինչպես արդեն ընդգրկված է Եվրոպական խորհրդարանը: Երկու խորհրդարանների քննարկումները կօգնեն առավել բարենպաստ եզրափակիչ համաձայնության հասնել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար»,- ասել է նա:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ