Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Չինաստանը մտադիր է խթանել Մետաքսի ճանապարհի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը

Չինաստանը մտադիր է խթանել Մետաքսի ճանապարհի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը
05.11.2016 | 14:29

Չինաստանը մտադիր է Ռուսաստանի հետ խթանել համագործակցությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) և ԵԱՏՄ-ի միջև՝ տանելով ավելի բարձր մակարդակի, հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Լի Հուեյը։ Դեսպանի խոսքով՝ Չինաստանը կառաջարկի բազմավեկտոր աջակցություն ՄՃՏԳ-ի և ԵԱՏՄ-ի զուգակցման համար, որ արդյունք կբերի երկու կողմին էլ։


«Չինաստանը մտադիր է Ռուսաստանի հետ զարգացնել բազմակողմ, փոխշահավետ համագործակցություն ԵԱՏՄ բոլոր կառավարությունների, ձեռնարկությունների, սոցիալական կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ»,- հավելել է դիվանագետը:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ