Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է իրավիճակը՝ կապված Թուրքիայում կատարված ձերբակալությունների հետ:
«Ես հեռախոսով զրուցել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ՝ քննարկելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և այլ խորհրդարանականների ձերբակալությունները»,- գրել է Ֆեդերիկա Մոգերինին Twitter-ում։