Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Աբաշիձե. ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա

Աբաշիձե. ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա
05.11.2016 | 14:33

Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցն օրակարգում չի լինի, քանի դեռ առաջընթաց չկա Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների հարցում՝ հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։


«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը ոչ մի տեղ չի քննարկվում, սակայն եթե հատուկ առաջընթաց գրանցվի Աբխազիայի և Ցխինվալի հարցում, այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում», - հայտարարել է Աբաշիձեն։
Նա նաև նշել է, որ վրացական կողմը չի կարող ստիպել Ռուսաստանին չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի հետ, դա պետք է որոշի Մոսկվան։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ