Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բորիս Նավասարդյանն առաջարկում է Սերգեյ Մարկովին Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչել

Բորիս Նավասարդյանն առաջարկում է Սերգեյ Մարկովին Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչել
05.11.2016 | 14:34

Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանն առաջարկում է կիրառել «սիմետրիկ դիվանագիտական պատասխանի» քաղաքականությունը: Մանրամասնելով առաջարկը՝ Բորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, նշելով, որ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովին արժե Հայաստանում «պերսոնա նոն գրատա» ճանաչել:

«Ես արդեն մեկ անգամ բարձրացրել էի սիմետրիկ դիվանագիտական պատասխանի կիրառման հարցը: Ստեփան Գրիգորյանին, և ենթադրաբար տասնյակ այլ ՀՀ քաղաքացիներին (ուղղակի առիթ չի եղել, որ նրանք դրանում համոզվեն) Ռուսաստանում Persona non grata քաղաքական պատճառներով ճանաչմանն ի պատասխան, նշված սկզբունքը անհրաժեշտ է կիրառել ՌԴ մի շարք քաղաքացիների նկատմամբ»,- գրել է Բորիս Նավասարդյանը՝ ավելացնելով, որ այդ գործընթացը սկսելու համար լավագույն թեկնածուն Սերգեյ Մարկովն է:


«Այնպես չէ, որ ինքն ամենավնասարար անձնավորությունն է մեզ համար, իմ ճաշակով ես բազմաթիվ այլ թեկնածուներ կառաջարկեի: Բայց Մարկովի դեպքում ակնհայտ ֆորմալ հիմքեր կան պաշտոնական Երևանի համար: Եթե դա չարվի, ապա ինքնիշխանության բացակայության մասին հերթական ինքնախոստովանություն կդիտվի: ՈՒ չեմ զարմանա, եթե մի օր էլ Մարկովին հրավիրեն որպես Գրիբոյեդովի ակումբ հայերին խելք սովորեցնելու համար...»,- գրել է Բորիս Նավասարդյանը՝ նշելով Մարկովի հրապարակումներից մեկը:
Սերգեյ Մարկովն իր հարցազրույցներում բազմիցս է անդրադարձել ղարաբաղյան խնդրին՝ հանդես գալով ադրբեջանամետ դիրքորոշմամբ:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ