Բրիտանական Reuters գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը խորապես մտահոգ է Թուրքիայում քուրդ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալելու կապակցությամբ՝ ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը. «Դա տեղի է ունեցել Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա պաշտոնական ճնշումների ուժգնացումից հետո։ Մենք բարձր մակարդակով մեր խորին մտահոգությունն ենք հայտնել մեր թուրք գործընկերներին»։
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 12 պատգամավոր ձերբակալվել է, դատարանի որոշմամբ նրանցից 9-ը վերցվել են կալանքի տակ։