Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովին ուղերձ է հղել Կանանց համաչինական ֆեդերացիան

ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովին ուղերձ է հղել Կանանց համաչինական ֆեդերացիան
05.11.2016 | 21:18

ՀՀ անկախության 25-ամյակի և ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովի հանդիսավոր բացման կապակցությամբ Կանանց համաչինական ֆեդերացիան հղում է իր սրտանց շնորհավորանքները և լավագույն ցանկությունները ՀՀԿ կանանց խորհրդին և Հայաստանի քույրերին։ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը առողջ և կայուն զարգացում ստացան։ Ընդլայնվում է գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները, մեր երկրների կանայք փոխադարձաբար հասկանում, վստահում և սատարում են միմյանց, մեր միջև հաստատվել է անկեղծ բարեկամություն։ Բավարարվածությամբ նշում ենք, որ ՀՀԿ կանանց խորհրդի համագործակցության շնորհիվ Հայաստանի կանայք ակտիվ մասնակցում են քաղաքական, տնտեսական, մարդասիրական և հասարակական գործերին, կարևոր դեր խաղում երկրի զարգացման խնդիրներում։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀԿ կանանց խորհրդի, հատկապես ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ տիկին Նաղդալյանի ներդրած ջանքերը Չինաստանի և Հայաստանի կանանց միջև բարեկամության խորացման գործում։ Ներկայումս Կանանց համաչինական միությունը պատրաստ է ՀՀԿ կանանց խորհրդի հետ միասին նոր ավանդ բերել հայ-չինական հարաբերությունների խորացման և կանանց գործերին ամբողջ աշխարհում»,- ասված է կուսակցության չին գործընկերների ողջույնի խոսքում:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ