Բելառուսի նախագահը շնորհավորել է քաղաքացիներին Հոկտեմբերյան հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Հասանելի սոցիալական բարիքները, խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված հավասարության, խաղաղության, միջազգային համաձայնության իդեալներն արդիական են նաև այսօր»,- ասել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ երկրի ղեկավարությունը հպարտանում է խորհրդային ժամանակների սխրագործություններով և հայտնագործություններով և ձգտում է պահպանել ու բազմապատկել «մեզ մնացած լավագույն բաները»: