Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա

Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա
05.11.2016 | 21:28

Հունվարի 1-ից Երևանում ջրի սակագինը կբարձրանա, իսկ մարզերում՝ կնվազի՝ ասել է «Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:
«Պետք է սահմանվի մեկ ամբողջական սակագին: Հաշվի առնելով, որ Երևանում ջրի սակագինը համեմատաբար ավելի ցածր է, քան մարզերում, մեկ միասնական սակագին սահմանվելուց հետո մայրաքաղաքում ջուրը կթանկանա, մարզերում՝ կէժանանա:

Թե ինչքանով, այս պահին չեմ կարող ասել, մոտ երկու շաբաթից պարզ կլինի»,- ասաց Մուրադ Սարգսյանը: Ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում և կդառնա Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը:

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ