Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բուլղարիայում նախագահական ընտրություններ են

Բուլղարիայում նախագահական ընտրություններ են
06.11.2016 | 14:40

Բուլղարիայում նախագահական ընտրություններ են, որոնց մասնակցելու իրավունք ունի 6,8 մլն քաղաքացի: Առաջին անգամ մասնակցությունն ընտրություններին պարտադիր է: Նախագահի պաշտոնին է հավակնում 21 թեկնածու՝ առաջադրված քաղաքական կուսակցությունների և կոմիտեների կողմից:

Միաժամանակ անցկացվում են նաև վարչապետի ընտրությունները: Ընտրությունների ընթացքին հետևում է ավելի քան 2000 դիտորդ 12 000 ընտրատեղամասերում: Փորձագետները կանխատեսում են, որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվի հաղթանակել առաջին փուլում, Բուլղարիան, ամենայն հավանականությամբ, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացնի նոյեմբերի 13-ին:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ