ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու օր առաջ թեկնածուներն ակտիվ նախընտրական հանդիպումներ են անցկացնում նահանգներում, որտեղ, ըստ սոցիոլոգիական հարցումների, ձայներն առայժմ հավասար են բաշխվում: Սոցիոլոգիական վերջին հարցումներով՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի վարկանիշը մի փոքր գերազանցում է հանրապետական Դոնալդ Թրամփի վարկանիշին:
«Վաշինգտոն Փոստ»-ի և ABC հեռուստաընկերության հարցախույզի համաձայն, առաջիկա երեքշաբթի Քլիթոնին պատրաստ է ձայն տալ ամերկացիների 48 տոկոսը, Թրամփին՝ 43։