Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թերեզա Մեյը մտադիր չէ Բրեկզիտի հարցում փոխզիջման գնալ

Թերեզա Մեյը մտադիր չէ Բրեկզիտի հարցում փոխզիջման գնալ
07.11.2016 | 08:48

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, թե մտադիր չէ Բրեկզիտի հարցում փոխզիջման գնալ, նա կոչ է արել խորհրդարանին՝ չխոչընդոտել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ապահարզանին: Շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիայի Բարձր դասարանը որոշեց, որ բրիտանական կառավարությունը չի կարող սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը առանց խորհրդարանի հավանությունը ստանալու, որտեղ մեծամասնությունը եվրոպական ընտանիքում մնալու կողմնակից է:

Վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է բողոքարկել որոշումը՝ պնդելով, թե ամիսներ առաջ երկրի բնակչությունն արդեն հանրաքվեով կայացրել է իր որոշումը:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ