Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Վրացական երազանքը» խորհրդարանի նախագահ է առաջադրել Իրակլի Կոբախիձեին

«Վրացական երազանքը» խորհրդարանի նախագահ է առաջադրել Իրակլի Կոբախիձեին
07.11.2016 | 08:50

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանքը» ներկայացրել է պաշտոնների ցուցակը: Նախագահի թեկնածու առաջադրվել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Որոշումը կայացվել է կուսակցության կիրակի օրվա քաղխորհրդի նիստում: Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայացել են երկու փուլով` հոկտեմբերի 8-ին և 30-ին:

9-րդ գումարման խորհրդարանը կկազմավորվի նոյեմբերի 19-ին: Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» երկու փուլում ստացել է 150 տեղից 115-ը, այսինքն` սահմանադրական մեծամասնությունը:
Խորհրդարանը պետք է հաստատի ներկայացված թեկնածուներին ձայների մեծամասնությամբ:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ