ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտել է միջազգային կոալիցիայի գործողություններն իրաքյան Մոսուլ քաղաքի` «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրմանն ուղղված զանգվածային գրոհների ժամանակ: Facebook-ում նա գրել է. «Հակաահաբեկչական գործողությունները, որոնք անցկացնում են 21-րդ դարի առաջատար տերությունները, միջնադարյան կոտորածի են վերածվել, որում ամենից առաջ տառապում է քաղաքացիական բնակչությունը: Մոսուլի բնակչությունը զանգվածաբար զոհվում է ինչպես ահաբեկիչների, այնպես էլ նրանց դիմակայող կոալիցիոն ուժերի պատճառով»:
Նրա խոսքով` կոալիցիան շրջափակում է Մոսուլի իրադարձությունների տեղեկատվության տարածումը: Զախարովան ուշադրություն է հրավիրել, որ քաղաքացիներին փրկելու համակարգված ծրագիր չկա, և հումանիտար միջանցքները բացակայում են: