Բալկանյան երկրների ընդունման բանակցությունները պետք է մնան ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը՝ հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան Ռիգայում, որտեղ 16+1 ձևաչափով անցկացվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ու Չինաստանի գագաթնաժողովը։
«Բալկանյան երկրները պատրաստվում են ԵՄ անդամակցության։ Եթե մենք իսկապես հետաքրքրված ենք Արևմտյան բալկանյան պետություների մշտական կայունությամբ, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն տարբեր ճգնաժամերի, կարևոր է, որ այդ երկրները ընդունվեն ԵՄ»,- Սոբոտկայի խոսքերն է մեջբերում České noviny պորտալը։ Չեխիայի վարչապետը գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է Սերբիայի, Խորվաթիայի և Մակեդոնիայի վարչապետների հետ, քննարկվել են համագործակցության, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիների հարցերը։