Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նեթանյահուն ակնկալում է, որ ԱՄՆ նոր նախագահը չի միջազգայնացնի պաղեստինյան հարցը

Նեթանյահուն ակնկալում է, որ ԱՄՆ նոր նախագահը չի միջազգայնացնի պաղեստինյան հարցը
07.11.2016 | 08:54

Իսրայելն ակնկալում է, որ ԱՄՆ ապագա նախագահը չի գնա մերձավորարևելյան խնդրի կարգավորման միջազգայնացման և կպահի հակամարտող կողմերի ուղիղ բանակցությունների շրջանակում՝ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելցիները վաղուց մտավախություն ունեն, որ խաղաղ գործընթացի լճացումից հիասթափված միջազգային հանրությունը կարող է փորձել իրենց պարտադրել պաղետսինցիների հետ խնդրի կարգավորման պայմաններ՝ դրա համար գործի դնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի հնարավորությունները, որտեղ ԱՄՆ-ը մինչ օրս արգելափակում է այդ նախաձեռնությունները։ «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը կպահպանի հավատարմությունը երկար տարիներ առաջ հաստատված սկզբունքին, որ իսրայելա-պաղեստինյան վեճը կարող է լուծվել միայն ուղիղ բանակցությունների միջոցով, առանց նախապայմանների, և իհարկե, ոչ ՄԱԿ-ի կամ այլ միջազգային ինստիտուտների որոշումներով»,- ասել է Նեթանյահուն կառավարության նիստում։


Պաղեստինցիները խոսում են կարգավորման երկկողմ ձևաչափի սպառվածության, բանակցային հնարավորությունների անհավասարության մասին և կողմ են խաղաղ գործընթացում երկրների լայն շրջանակի ներգրավմանը։ Նեթանյահուն վստահություն է հայտնել, որ ԱՄՆ ապագա նախագահը, ով էլ լինի, ամերիկա-իսրայելական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ