Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քլինթոնն ու Օլանդն ընդհանուր նախնիներ են ունեցել

Քլինթոնն ու Օլանդն ընդհանուր նախնիներ են ունեցել
07.11.2016 | 08:55

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը շատ հեռավոր բարեկամական կապերի մեջ են՝ հաստատում է ֆրանսիացի ծագումնաբան Ժան-Լուի Բոկարնոն։

Իր «Քաղաքական գործիչների բառարան» գրքում, որը հրատարակվել է օրերս, նա գրում է, որ Քլինթոնի մոր նախատատը Քվեբեկից է, որտեղ նրա նախնիները մի քանի սերունդ առաջ եկել էին Ֆրանսիայի Մոզել դեպարտամենտի Բրուվիլեր գյուղից։ Քլինթոնի նախնիները ապրել են նաև Ֆրանսիայի հյուսիսի այլ շրջաններում՝ Նորմանդիայում, Պիկարդիայում, Լուարի հովտում և Փարիզում։ «Քլինթոնի՝ բավականին հեռավոր ծագումնաբանական մի ճյուղ հատվում է նախագահ Ֆրանսուա Օլանդի նախնիների հետ»,- հաստատում է Բոկարնոն։ Նրա խոսքով` Հիլարի Քլինթոնը հեռավոր բարեկամական կապ ունի նաև Սելին Դիոնի և Մադոննայի հետ։
Դոնալդ Թրամփի տատն ու պապն ԱՄՆ են գաղթել Գերմանիայից, Ֆրանսիայում ազգականներ չի ունեցել:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ