Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9ինը կբարձրանա 1-2 աստիճանով: Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: