Բուլղարիայում կիրակի անցկացվել են նախագահի և փոխնախագահի ընտրությունները: Ինչպես կանխատեսել էին սոցիոլոգները, երկրի հինգերորդ նախագահը հայտնի կդառնա երկրորդ փուլից հետո: Օրենսդրության համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է առաջինից 7 օր հետո:
Alpha Research և Gallup International գործակալությունների exit poll-ի տվյալներով՝ երկրորդ փուլ են անցնում Բուլղարիայի իշխող ԳԵՐԲ կուսակցության թեկնածու, խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևան՝ 21,5 տոկոս (22,3 տոկոս) ձայնով և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գլխավորած նախաձեռնող խմբի առաջադրալ թեկնածուն՝ գեներալ Ռումեն Ռադևը 24,6 տոկոս (24,9 տոկոս) ձայնով:
Alpha Research-ի հաշվարկների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 56,3 տոկոս, Gallup International-ի տվյալով՝ 54,5 տոկոս: