Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտել է գրաքննությունը Թուրքիայում

Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտել է գրաքննությունը Թուրքիայում
08.11.2016 | 11:55

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ստամբուլում մասնակցել և ելույթ է ունեցել Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) կազմակերպած՝ Միգրացիայի և փախստականների թեմայով խորհրդաժողովում: 25 երկրներից 40 կուսակցությունների մեկ տանիքի տակ համախմբած հանդիպումը կազմակերպվել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համահովանավորությամբ:

«Ադրբեջանցի և թուրք պատվիրակների զայրագին առարկություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք խնդրեց՝ ներկայացնելու տարածաշրջանի պատմական ու ընթացիկ զարգացումների շուրջ հայկական տեսակետը: Իր անդրադարձում նա անընդունելի համարեց Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների վերջին ձերբակալությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, որոնք հար ու նման են 1915 թվականի Հայոց ցեղասպանության, հայ և այլ ժողովուրդների (ասորիներ, հույներ, քրդեր, եզդիներ, ալևիներ) Մեծ հայրենազրկման իրողությանն ու ժառանգությանը՝ որպես փախստականության առաջացման աննախադեպ ջրբաժանի, պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը և հայերի կյանքեր փրկած հազարավոր արդար թուրքերի մոռացության մատնված պատմությանը»,- ասված է հաղորդագրությունում: «Նա ընդգծեց Թուրքիայի ու Ադրբեջանի նման պետությունների միտումը՝ սանձազերծել ռազմական գործողություններ հարևան երկրներում, ապա ստիպված լինել կարգավորել փախստականության հարուցած ճգնաժամերը՝ փնտրելով միջազգային աջակցություն, անդրադարձավ սիրիահայ փախստականների հարցում Հայաստանի փորձին, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի սանձազերծած ձախողված պատերազմին, 500 հազար այն հայերի խնդրին, որոնք տեղահանվել էին Ադրբեջանից, Նախիջևանից և մյուս գրավյալ հայկական տարածքներից, արծարծեց բոլոր փախստականներին ու ներքին տեղահանված անձանց՝ այդ թվում հայերին, նախկին բնակության վայրերի վերադարձման թեման և նրանց համայնքային կյանքի վերահաստատման արդարացի, երաշխավորված իրավունքն ապահովելու հրամայականը, շեշտեց Նախիջևանում ու ներկայիս արևելյան Թուրքիայի տարածքում գտնվող՝ արևմտահայոց բնօրրանում, Թուրքիայում, Հայաստանում, մյուս երկրներում ինքնաքննադատական լինելու, ժողովրդավար հասարակություններ կայացնելու անհրաժեշտությունը՝ որպես հակամարտություններով չպայմանավորված արտագաղթը կանխելու միակ ուղի»:


Հովհաննիսյանի ելույթից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը կրկնել է Թուրքիայի ժխտողական ուղեգիծն ու խնդրել «ցեղասպանություն» բառի հիշատակումը հանել արձանագրությունից: Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտել է այդօրինակ մոտեցումը՝ իբրև պաշտոնական գրաքննությանը բնորոշ անթույլատրելի երևույթ:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ