Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս Օդեսայի նահանգապետի պաշտոնից, հայտնում է 112 Украина հեռուստաալիքը։
«Ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ։ Ես զենքերս վայր չեմ դնում։ Ես այն զինվորն եմ, որը գնում է այնքան, որքան կարող է, իսկ հետո, որքան պետք է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը: Նրա խոսքով՝ դժվար է ուղղել իրավիճակը մեկ շրջանում, երբ ՈՒկրաինայի ամբողջ տարածքում շարունակում են կարգադրել կոռումպացված անձինք: