Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վախթանգ Միրումյան. Ինչքան կգա մինչև տարեվերջ, այդքան էլ կգա

Վախթանգ Միրումյան. Ինչքան կգա մինչև տարեվերջ, այդքան էլ կգա
08.11.2016 | 12:03

Այս տարի ԵԱՏՄ-ից որպես մաքսատուրք ակնկալվում է 67 մլն դրամ՝ 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ վրա են հիմնվում՝ նման թիվ ակնկալելով։

Պատգամավորի խոսքով՝ 2015-ին 61,5 մլրդ դրամ է ստացվել, իսկ 2016-ին մինչ այս պահը ստացվել է 43 մլրդ դրամ, որը նախատեսվածից պակաս է: «Այս տարվա 10 ամիսներին ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանին բաժին է հասել 43 մլրդ դրամ: Հիմա ինչքան կգա մինչև տարվա վերջ, այդքան էլ կգա»,- ասաց Վախթանգ Միրումյանը։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ ակնկալվում է, որ ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից Հայաստան եկող գումարը կկազմի 51 մլրդ դրամ:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ