Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գերմանիան չի մասնակցում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը

Գերմանիան չի մասնակցում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը
08.11.2016 | 12:05

Գերմանիայի իշխանությունները չեն մասնակցում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բանավեճերին՝ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ հավելելով, որ Բեռլինը ԵՄ-ից սպասում է «պարզ և համատեղ դիրքորոշում թուրքական քաղաքականության նկատմամբ»: Զայբերտի խոսքով՝ կարևոր է երկխոսության ուղիները բաց թողնել։


Ավելի վաղ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը չէր բացառել, որ Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի քաղաքականության պատճառով:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ