Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քլինթոնը հաղթել է ԱՄՆ-ում բացված առաջին ընտրատեղամասում

Քլինթոնը հաղթել է ԱՄՆ-ում բացված առաջին ընտրատեղամասում
08.11.2016 | 12:18

ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի Դիսքվիլ Նոթչ փոքրիկ գյուղում կեսգիշերին ավանդույթի համաձայն բացվել է առաջին ընտրատեղամասը։ Բնակիչների մեծ մասը քվեարկել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին։ Տեղեկատվության համաձայն՝ քվեարկությունն ավարտվել է տեղի ժամանակով ժամը 0։01-ին։

Գյուղի 4 բնակիչներ իրենց ձայնը տվել են Քլինթոնին, իսկ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստացել է 2 ձայն։ Գերի Ջոնսոնը ստացել է 1 ձայն, իսկ 2012-ին Բարաք Օբամայի մրցակից Միթ Ռոմնին, չնայած չի մասնակցում նախագահական ընտրություններին և թեկնածու չէ, ստացել է 1 ձայն։


Կեսգիշերին քվեարկելու սովորությունը սկիզբ է առել 1960-ին, երբ գյուղն իրավունք է ստացել ընտրել անսովոր ժամի։ Տեղամասը բացվում է 00։00-ին և փակվում 1 րոպե անց՝ 00։01-ին։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ