Ադրբեջանական APA-ի հետ զրույցում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը մեկնաբանել է ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը կանգ է առել.
«Համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա քայլերը քննարկելու համար։
Կարևոր է, որ կողմերը համանախագահների հետ զրույցներում, բանակցային սեղանի շուրջը միմյանց հետ շփվելիս հուսով են արտահայտվում առաջարկների ու գաղափարների, ինչպես նաև Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների մասին: Մենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգի հանդիպմանը՝ երկխոսությունը շարունակելու համար և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության բազմակողմ կարգավորմանը հասնելու համար»։
Համբուրգում անցկացվելու է ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։