Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգ է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգ է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակով
08.11.2016 | 12:29

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով կոմիտեն հրապարակել է Ադրբեջանում քաղաքացիական ու քաղաքական իրավունքների ոլորտի մասին ամփոփիչ զեկույցը, որի կազմմանը մասնակցել է 18 միջազգային անկախ փորձագետ։
Կոմիտեն մտահոգություն է հայտնել 2016-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար, որը չի ուղեկցվել հանրային քննարկումներով։ Ընդգծվել է, որ ընդունված փոփոխությունները կարող են սահմանափակել քաղաքացիների իրավունքներն ու սպառնալիքի տալ դնել դատական իշխանությունների անկախությունը, մեծացնում են նախագահի լիազորությունները և նվազեցնում են քաղաքական պատասխանատվությունը, սահմանափակում են խորհրդարանի իրավունքները։


Կոմիտեն մտահոգություն է հայտնել կոռուպցիայի, սեռական փոքրամասնությունների, հաշմանդամների ու սահմանափակ հնարավորություններով մարդկանց, մտավոր հետամնացների հանդեպ խտրականության, գենդերային իրավունքների խախտումների, վաղաժամ ամուսնությունների, կանանց հանդեպ կենցաղային բռնությունների, լրագրողների, իրավապաշտպանների ու երիտասարդ ակտիվիստների, բանտարկյալների հանդեպ կոշտ վերաբերմունքի ու կտտանքների, ԶԼՄ-ների դեմ ճնշումների ու հարձակումների փաստերից։ Կոմիտեն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն բոլոր երևույթները և թույլ չտան դրանց կրկնությունը։

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ