Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Էրդողանը թող հիշի, որ մեկ մոմն էլ բավական է խավարում լույս տալու համար»

«Էրդողանը թող հիշի, որ մեկ մոմն էլ բավական է խավարում լույս տալու համար»
08.11.2016 | 12:30

Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը բանտում փաստաբանների հետ հանդիպման ժամանակ ուղերձ է հղել։

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշը Էրդողանին հիշեցրել է, թե նույնիսկ մեկ մոմը խավարում լույս է տալիս։ «Ինչ պայմաններում էլ լինենք, մոմի պես վառվելու ենք, որ մեր ժողովուրդը խաղաղության ու ազատության մեջ ապրի։ Թող բոլորը լինեն հանուն ժողովրդավարության պայքարի մեջ»,- ասել է Դեմիրթաշը։
Նոյեմբերի 3-ի գիշերը «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալվել են HDP-ի համանախագահներն ու ևս 7 քուրդ պատգամավոր։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ