Նիկարագուայի նախագահական ընտրություններում Ազգային ազատագրության սանդինական ճակատի թեկնածու, գործող նախագահ Դանիել Օրտեգան վերընտրվել է երրորդ ժամկետով՝ տեղեկացրել է France Presse-ը:
Քվեարթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով հայտնի է դարձել, որ Օրտեգային սատարել է ընտրողների 72,5 տոկոսը, նրա հիմնական մրցակից Մաքսիմինո Ռոդրիգեսը 15 տոկոս ձայն է հավաքել: Երկրի փոխնախագահ է դառնալու նախագահի կինը՝ Ռոսարիո Մուրիլյոն: Դանիել Օրտեգան առաջին անգամ Նիկարագուայի նախագահ է ընտրվել 1985-ին: 2006-ին նա վերադարձրել է իշխանությունը և հիմա այդ պաշտոնում է երկրորդ ժամկետով: