Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ

08.11.2016 | 23:15

Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորմանն այնքան է պատրաստ, որքան ամերիկացի գործընկերները՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այնքան, որքան Վաշինգտոնի մեր գործընկերները պատրաստ կլինեն մեր հարաբերությունների վերականգնմամբ զբաղվելուն և հարաբերությունները փոխշահավետ երկխոսության ռեժիմ մտցնելուն, երկխոսություն, որի ընթացքում հաշվի կառնվեն երկկողմանի շահերը»,- ասել է նա: Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերություններով:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ