Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Թուրքիայի իրադարձություններով

ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Թուրքիայի իրադարձություններով
08.11.2016 | 23:16

Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Թուրքիայում վերջերս տեղի ունեցող իրադարձություններով, այդ թվում՝ մահապատժի արգելքի վերացման բանավեճով և ընդդիմադիր պատգամավորների ձերբակալություններով: ԵՄ-ն կոչ է անում պաշտպանել երկրում ժողովրդավարական նորմերն ու մարդու իրավունքները՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:


«ԵՄ-ն և նրա անդամ երկրները մեծ անհանգստությամբ են հետևում Թուրքիայում վերջին իրադարձություններին»,- նշել է նա: Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ «մահապատիժը վերականգնելու մասին առաջարկով հանդես գալու հնարավորության ուսումնասիրությունը, խոսքի ազատության, այդ թվում՝ սոցիալական ցանցերի շարունակվող սահմանափակումները, ԶԼՄ-ների փակումները, երկրում ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահների կալանավորումները, մի քանի խորհրդարանականների ձերբակալությունները ծայրահեղ անհանգստություն են առաջացնում և կարող են թուլացնել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»:


ԵՄ-ն կարծում է, որ «տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է վերադառնալ վստահելի քաղաքական գործընթացի և իրական քաղաքական երկխոսության»:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ