Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների մասին զեկույցը բացասական Է լինելու

ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների մասին զեկույցը բացասական Է լինելու
08.11.2016 | 23:20

ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների՝ Եվրահանձնաժողովի համար պատրաստված զեկույցում, որը ներկայացվելու Է նոյեմբերի 9-ին, բացասական գնահատական Է տրվում Անկարայի պատրաստվածությանը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Միխայել Ռոտը:

«Եվրահանձնաժողովին, իրոք, բացասական զեկույց Է ներկայացվելու, արդեն ոչ առաջին անգամ: Նույնիսկ վերջին զեկույցը զգալի չափով քննադատական Էր: Եվրահանձնաժողովը շատ սթափ, շատ հստակ ու խիստ քննադատաբար կներկայացնի՝ ինչ վատ բան Է տեղի ունենում Թուրքիայում: Դա, ցավոք, չափազանց շատ Է»,- ասել Է բարձրաստիճան դիվանագետը:

Ռոտի կարծիքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Թուրքիայում, ոչ մի առնչություն չունի եվրոպական արժեքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության և ԶԼՄ-ների ազատության մեր ըմբռնման հետ»:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ