«Հայաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի պատրաստ չէ»,- երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հույս էր ծագել, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում և հնարավոր է որոշակի արդյունքի հասնել: Ցավոք սրտի, Հայաստանը պատրաստ չէ: Հենց հայերն են խոսում, որ իրենք պատրաստ չեն ստատուս քվոյի փոփոխությանը: Ներկայումս նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանա Համբուրգում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի դեկտեմբերի 8-9-ին նախատեսված հավաքի շրջանակում: Ես կուզենայի հանդես գալ որևէ լավատեսական հայտարարությամբ, սակայն հայկական կողմը շարունակում է ձգձգել խնդրի լուծումը»,- հայտարարում էր Մամեդյարովը՝ ընդգծելով. «Մենք ցանկանում ենք վերականգնել այն մթնոլորտը, որ տիրում էր Սանկտ Պետերբուրգում»: