Գերմանիան Թուրքիայում գործող ահաբեկիչներին ամենաշատ աջակցություն ցուցաբերողն է՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ցավոք, Գերմանիան Թուրքիայի կողմից չէ, նա միշտ հակաթուրքական նախաձեռնություններ է ընդունում: Մենք Քրդստանի աշխատավորական կուսակցության մոտ 4 հազար անդամների արտահանձնելու հայտ ենք ներկայացրել, սակայն նրանք ոչ մեկին չեն արտահանձնել: ՔԱԿ-ը Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքում փող է հավաքում իր ահաբեկչական գործունեության համար, և գերմանական կառավարությունը հրաշալի տեղյակ է»,- ասել է թուրք նախարարը: