Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նոբելյան մրցանակակիր Քրուգմանն աղետ է համարել ԱՄՆ-ի ընտրությունները

Նոբելյան մրցանակակիր Քրուգմանն աղետ է համարել ԱՄՆ-ի ընտրությունները
09.11.2016 | 13:35

Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Քրուգմանը աղետ է որակել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները: «Գայթակղիչ է մասնակցել այդ աղետի շուրջ փոխադարձ կշտամբանքներին»,- գրել է նա երեքշաբթի Twitter-ում:

Քրուգմանը «խիստ վրդովված է բազմաթիվ մարդկանց պատճառով»: Սակայն, նրա խոսքով, «դա չի օգնում»: Ամերիկացի հայտնի տնտեսագետն ասել է, որ «այժմ կարևոր է հասկանալ՝ ինչ անել այս ահավոր աշխարհում»: Քրուգմանը տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 2008 թվականին:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ